Comprehensive Community Health Centers

Comprehensive Community Health Centers, Information
Որակյալ եւ Մատչելի Բուժօգնություն Ողջ Ընտանիքի Համար
Համապարփակ Համայնքային Առողջապահական Կենտրոնը (Comprehensive Community Health Center) դաշնային որակավորում ունեցող առողջապահական հաստատություն է, որը շուրջ քսան տարի է ծառայություներ է մատուցում՝ առողջապահական համակարգի հասանելիություն ապահովելով անխտիր բոլորին՝ անկախ կարգավիճակից եւ վճարունակությունից։
Կենտրոնի՝ ութ քաղաքներում գործող մասնաճյուղերն առաջնային խնամքի բժշկական ծառայություններ են առաջարկում բոլորի տարիքային խմբերին՝ նորածիններից սկսյալ։ 2004 թվականին հիմնադրված հաստատությունը ներկայում սպասարկում է շուրջ 175 հազար հիվանդի՝ ՝ Գլենդելում, Նորթ Հոլիվուդում, Սանլանդում, Հայլանդ Փարքում, Իգլ Ռոքում, Արլետայում գործող բուժհաստատություններում, եւ Շարժական կլինիկայի միջոցով։
Հայաշատ քաղաքների գրասենյակներում գործում են հայ բժիշկներ, եւ աշխատակիցներ՝ դյուրացնելու հայ բուժառուներին օգնությունը,փաստաթղթերն ու տեղզեկատվությունը հասանելի է նաեւ հայերենով։
«Կենտրոնում գործում են մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ։ Կենտրոնը, առաջնային խնամքի բազմապիսի ծառայություններից բացի ունի ակնաբուժության, ատամնաբուժության, պոդոլոգիայի, հոգեկան առողջության, մանկաբուժության, կանացի հիվանդությունների հարցերով մասնագետներ։ Կենտրոնում նաեւ մատուցվում են կանխարգելիչ ծառայություններ, եւ իրականացվում են կրթական ծրագրեր ընտանիքների համար։ Հղի կանանց համար էլ, ունենք հատուկ ծառայություն՝ մեր համապատասխան մասնագետերը նրանք կողքին են լինում հղիության ողջ ընթացքում, եւ ծննդաբերելուց հետո», նշում է կենտրոնի բժշկական վարչության տնօրեն, դոկտոր Արա Այրապետյանը։
Համապարփակ Համայնքային Առողջապահական Կենտրոնի Գլենդելի մասնաճյուղում վերջերս պաշտոնապես բացվեց նաեւ
Շտապ օգնության բաժանմունք, որը սպասարկում է արագ եւ որակով՝ կոտրելով կարծրատիպը, որ տվյալ բաժանմունքից օգտվելու
համար ժամեր են պահանջվում, տեղեկացնում է կենտրոնի գլխավոր տնօրեն Ֆլորա Փոլադյանը։ «Անդրադառնալով առողջապահական
ապահովագրության հարցին նշեմ, որ մեր կենտրոնը պայմանագրեր ունի Լոս Անջելեսում գործող գրեթե բոլոր բուժական խոշոր
խմբերի հետ։ Այդուհանդերձ, եթե բուժառուն չունի համապատասխան փաստաթղթեր, դա չի ենթադրում, որ չի ընունվելու
կենտրոնում»։ Ֆլորա Փոլադյանը հավաստիացնում է կենտրոնի հանձնառությունը՝ բաձրակարգ առողջապահական առաջնային
խնամք մատուցել բոլոր իրենց դիմողներին՝ անկախ եկամուտի չափից, եւ ներգաղթյալների դեպքում՝ փաստաթղթերի առկայությունից։
Համապարփակ Համայնքային Առողջապահական Կենտրոնի մասին առավել տեղեկություններ, ինչպես նաեւ՝ անվճար խորհրդատվություն ստանալու համար՝ այցելեք Ծաղկազարդ Մանկական Փառատնում կենտրոնի տաղավարին։
Comprehensive, Affordable Medical Care for the Entire Family
Comprehensive Community Health Centers, Inc. (CCHC) is one of the leading community health center systems in Los Angeles County. With five locations across metropolitan Los Angeles and the San Fernando Valley—including Glendale, North Hollywood, Sunland, Highland Park, Eagle Rock, and Arleta—and a mobile clinic, CCHC ensures accessible care for all.
Guided by the motto "Your Health Is Our Mission," CCHC serves as a medical home for diverse populations, including low-income, underserved, and immigrant communities.
As a one-stop shop for affordable, high-quality care, CCHC provides comprehensive healthcare services, including:
- Primary medical care
- Dental, vision, and podiatry
- Behavioral health counseling & case management
- Preventive care, pediatric services & immunizations
- Reproductive health, family planning & mammography screenings
CCHC's Glendale branch features an Urgent Care center, providing fast, efficient service—challenging the misconception that urgent care visits take hours.
To better serve Armenian patients, CCHC offers Armenian-speaking doctors and staff, along with Armenian-language materials at locations with large Armenian-American populations.
Dr. Ara Airapetian, CCHC Medical Director, highlights the centers' unique focus on health education programs for families.
Flora Poladyan, Chief Operating Officer, underscores CCHC's accessibility: "We partner with nearly all major L.A. medical groups and insurance providers. But even without insurance or documentation, no patient is turned away. Our priority is quality care for everyone, regardless of income or immigration status."
Visit CCHC's booth at the Tsakhkazard Kids Festival for a free consultation and more information!