Tsakhkazard Kids Festival: A Vibrant Celebration of Armenian Culture and Community Spirit
A Vibrant Celebration of Armenian Culture and Community Spirit
We are thrilled to announce the successful conclusion of the second annual Tsakhkazard Kids Festival, held on Palm Sunday, which is also declared a blessing day for children. Organized by the Armenian Kids Festival and held under the auspices of His Eminence Archbishop Hovnan Derderian, Primate of the Western Diocese of the Armenian Church of North America, the vibrant spirit of Tsakhkazard filled Verdugo Park in Glendale on March 24, attracting thousands of attendees.
In his address regarding the festival’s significance, Archbishop Hovnan Derderian emphasized, "The Festival unites children, fostering a sense of belonging and kinship guided by the love of God and the wisdom of Christ."
"The Tsakhkazard Kids Festival provides a unique platform to showcase and celebrate Armenian culture and traditions through the children. We aim to foster a strong Armenian identity among the younger generation by nurturing their love for Armenian cultural heritage from an early age," noted festival co-founders Nane Avagyan and Nelli Ghukasyan.
The Festival, emceed by Anoush Gagua and Vardges Barseghyan, featured a diverse program of stage performances by various schools, scientific, art, and sports centers, along with engaging workshops, games, and competitions throughout the park.
Students from Davtyan and Mariamyan Educational Institution, R.D. White and Jefferson Elementary schools in the GUSD, and Mountain View Elementary School in the LAUSD captivated the audience with their talents on stage, delivering entrancing recitations, songs, and dances. The audience was enchanted by the remarkable vocal talents and captivating performances of cherished choirs such as "Sound of Children," "Pop Art Vocal Studio," and "Ida Music Production," as well as the exceptional skills showcased by the student mentored by opera singer Perch Karazyan.
Adding to the cultural richness of the event, students from music schools, including "Lark," "Allegretto," and "Meghedi," along with those from the esteemed "Academy of Music and Art," paid homage to Armenian classical composers. Additionally, students under the instruction of renowned duduk player Ruben Harutyunyan and the "Vahagn dholaharners'" ensemble showcased their musical skills.
Lark's "Tavigh" and "Exclusive" ensembles brought the stage to life with traditional Armenian dance performances. The exceptional quality of the performances delivered by participants is a testament to the dedication of teachers who tirelessly ensure their students are well-prepared.
Simultaneously, the audience was treated to a thrilling blind chess game featuring Grandmaster coaches Arman Mikayelyan and Avik Sarkisharatounian from the Armenian Chess Academy, while children participated in a simultaneous match under the guidance of Armen Hambardzumyan, founder of the Armenian Chess Academy. Furthermore, an outdoor art exhibition featuring works by students from the Renaissance Art Center, Clark Magnet High School, and the Academy of Music and Art, added another dimension of creativity and expression to the event.
We were delighted to partner with the "Tinker Club", who organized their annual family competition within the framework of the Festival. The booths offered a rich array of scientific and cultural activities. Scientific workshops took place at the AGBU Innovation Studio and Armath engineering workshop, where children delved into robotics, 3D modeling, and enjoyed hands-on sessions crafting soap and candles. They also had the opportunity to explore Tsakhkazard traditions and various other Armenian cultural practices.
Meanwhile, parents had the opportunity to consult with specialists, including psychologists, nutritionists, and fertility experts, who offered complimentary advice and consultations. Armenian businesses and services proudly showcased their products alongside charitable organizations supporting vulnerable groups in Armenia.
The second annual Tsakhkazard Kids Festival has concluded, leaving behind a tapestry of beautiful moments for children and young people woven with the threads of Armenian culture and spiritual values. Anticipation ran high among the children, who eagerly awaited the festival and joyously expressed their excitement, already counting down the days until next year's event. Directors and teachers of educational centers also underscored the festival’s importance, acknowledging its profound impact on the lives of the children and the broader community as it continues to nurture their cultural appreciation and personal growth.
Verdugo Park transformed into an enchanting playground for children, offering numerous enjoyable activities. Despite the rain blessing the festival, symbolizing purification in line with the holiday's message, attendees celebrated joyfully.
The success of the festival was possible through the collaborative efforts of the organizing committee, sponsors, supporters, educational leaders, teachers, parents, and children alike.
We extend our heartfelt gratitude to the sponsors: His Eminence Archbishop Hovnan Derderian, Oolik Project, Nelli Ghukasyan Realty, Glendale Smiles Dental Clinic represented by Dr. Christine Deronyan, Arno Mehrabi Law Office, and Big Sky FPV.
Special thanks to Dn. Hovhannes Gumruyan and Arpi Amiryan for their invaluable support and our friends Anush Gagua, Vardges Barseghyan, Dj Lumeli, Anthony Matarazzo, Jess Riley, Artur Torsoyan, Armine Sargsyan, Narine Shakhramanyan, Taguhi Arzumanyan, Nune Arakelyan, Ofelya Satoorian, Lilit Bekaryan, Ani Nazaretyan, Diana Kirakosyan, Max-Pro electric corp, Martin&Mike Properties, Bravo Learning Center, Armenian Single Parent Society, and EL Global Printing.
We express our gratitude to the "Ararat" dance group, Hasmik Harutyunyan, specialist in ethnographic songs, the "Little Angels" Saturday School of the Western Diocese of the USA, "Sonata" music school, the Armenian Sisters' Academy, the "Nayiryan" Choir of Hamazkayin, and musician Liana Martirosyan for their willingness to participate in the Festival. Unfortunately, due to unfavorable weather conditions, they were unable to perform. We eagerly anticipate their participation in next year's Festival.
Ծաղկազարդի սիրելի տոնին, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից հռչակված է նաեւ երեխաների օրհնության օր, Գլենդելում կայացավ երկրորդ ամենամյա Ծաղկազարդ մանկական փառատոնը, որ կազմակերպել էր «Հայ Մանուկների Փառատոն» կազմակերպությունը՝ հովանավորությամբ եւ օրհնությամբ ԱՄՆ Արեւմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի: Մարտի 24ին, Վերդուգո այգում Ծաղկազարդի ոգին էր թեւածում՝ հայ մշակույթը համադրված օրվա կրոնական խորհրդի հետ, որ սիրո եւ միասնության աննկարագրելի մթնոլորտ էր ձեւավորել: Փառատոնի նշանակության մասին համայնքին ուղղված իր ուղերձում, Սրբազանը մասնավորապես նշել էր՝ «ձեռնարկի ժամանակ, երեխաները միասնաբար կկազմեն մեծ ընտանիք՝ Աստծո սիրով եւ Քրիստոսի իմաստնությամբ առաջնորդված, որովհետեւ մեր բարի միտումն է, որ մեր բալիկները մեծանան քրիստոնեական շնչով, աղոթքով, եւ նաեւ ավետարանական պատգամներով»:
Ծաղկազարդ մանկական փառատոնը, որ ստեղծվել է «Ուլիկ» կազմակերպության ներքո, նպատակ ունի վառ պահել հայկական ինքնությունը մանուկների շրջանում, եւ այդ հարցում կենսական է համարում վաղ տարիքից սեր սերմանել հայ մշակույթի, լեզվի, պատմության ու հայ եկեղեցու հանդեպ, ինչպես նաեւ՝ պատասխանատվություն ազգային արժեքների, հայրենիքի եւ իրենց արմատների նկատմամբ: ««Ծաղկազարդ մանկական փառատոնն առիթ է տալիս մանուկների միջոցով ներկայացնելու եւ նշելու հայ մշակույթն ու ավանդույթները: Միաժամանակ, բացառիկ է մեր համայնքում, քանի որ հարթակ է տրամադրում հանրային եւ մասնավոր դպրոցներին, ինչպես նաեւ՝ գիտական, արվեստի, մարզական կրթօջախներին՝ ներկայացնելու իրենց սաներին, նրանց ձեռք բերած հմտությունները: Ուրախ ենք, որ փառատոնը սիրվեց համայնքի կողմից, եւ ունեցանք հազարավոր այցելուներ ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ ձեռնարկի ժամանակ: Հատկանշական էր, որ փառատոնին մեծ թիվ էին կազմում ընտանիքները, որ նաեւ Ծաղկազարդի գեղեցիկ տոնն էին նշում միասին», ընդգծում են փառատոնի համահիմնադիրներ Նանէ Ավագյանն ու Նելլի Ղուկասյանը:
Փառատոնի բացումը կատարեցին օրվա հանդիսավարներ Անուշ Գագուան եւ Վարդգես Բարսեղյանը՝ ներկայացնելով փառատոնի ծրագիրը, որ ընդգրկում էր բեմական կատարումներ, այգու տարբեր հատվածներում, տարաբնույթ խաղեր ու մրցույթներ, եւ տաղավարներ, որտեղ ընթանում էին կրթական ներկայացումներ՝ այցելու տարբեր տարիքի երեխաների համար:
Բեմում հանդես եկան Դավթյան եւ Մարիամյան կրթական հաստատության, Գլենդելի Միացյալ կրթաշրջանի եւ Լոս Անջելեսի Միացյալ Կրթաշրջանի դպրոցի սաները՝ ասմունքով, երգով ու պարով: Ելույթներով հանդես եկան համայնքի սիրված երգչախմբերի՝ «Սաունդ օֆ Չիլդրըն», «Փոփ Արթ Վոկալ Ստուդիո», «Իդա Աղախանյան փրոդաքշն», եւ օպերային երգիչ Պերճ Քարազյանի պատանի երաժիշտները՝ իրենց կատարումներով հիացնելով հանդիսատեսին: Հայ դասական կոմպոզիտորներին ներկայացրեցին «Լարք», «Ալեգրետտո», «Մեղեդի» երաժշտական դպրոցների, «Երաժշտության եւ արվեստի ակադեմիա»ի աշակերտները, նաեւ՝ հայտնի դուդուկահար Ռուբեն Հարությունյանի, «Վահագն» դհոլահարների անսամբլի սաները: Պարային համարներով ներկայացան՝ Լարքի «Տավիղ», «Էքսկլյուզիվ» համույթները: Բոլոր ելույթներն առանձնահատուկ էին մասնակիցների պատրաստվածության առումով, ինչն արդյունք է իրենց առաքելությունը լավագույնս իրականացնող ուսուցիչների:
Միաժամանակ, անցկացվեց շախմատային շոու ցուցադրություն եւ միաժամանակյա խաղ երեխաների հետ՝ Հայկական Շախմատային ակադեմիայի հիմնադիր Արմեն Համբարձումյանի ղեկավարությամբ եւ մարզիչներ՝ գրոսմայստերներ Արման Մելիքյանի եւ Ավիկ Սարկիշարաթունյանի մասնակցությամբ։ Կայացավ նկարչական բացօթյա ցուցահանդես՝ Ռենեսանս արվեստի կենտրոնի, Քլարք Մագնետ Ավագ Դպրոցի, Երաժշտության եւ արվեստի ակադեմիայի սաների մասնակցությամբ։
Նորարարական տեխնոլոգիաների «Թինքըր քլաբ» ակումբն էլ իրենց ամենամյա ընտանեկան մրցույթն անցկացրեցին փառատոնի շրջանակներում: Տաղավարները հիմնականում գիտակրթական, մշակութային բնույթ էին կրում՝ ՀԲԸՄ Նորարարական ստուդիայի եւ Արմաթ ճարտարագիտական աշխատանոցում ընթանում էին գիտափորձեր, երեխաները ծանոթանում էին ռոբոտաշինության հնարքների, հայկական տարազների պատմությանը, սովորում պատրաստել օճառ եւ մոմ։ ԱՄՆ Արեւմտյան թեմի տաղավարում էլ երեխաներին առիթ էր ստեղծվել ծանոթանալու Ծաղկազարդին, նկարազարդել եւ ստեղծագործել օրվա խորհրդի շրջանակներում: Ծնողների համար էլ առիթ էր ստեղծվել հանդիպելու մասնագետների՝ հոգեբանի, սննդաբանի, մանկաբույժի, աուտիզմի հարցերով կազմակերպության ներկայացուցիչների, ովքեր անվճար խորհրդատվություն տրամադրեցին: Միաժամանակ, տաղավարներում ներկայացված էին հայ արտադրողներ եւ նրանց ստեղծած ապրանքանիշները: Մասնակցում էին նաեւ բարեգործական կազմակերպություններ, որոնց հիմնական գործունեությունն ուղղված է Հայաստանում տարբեր խոցելի խմբերին աջակցելուն:
Վերդուգո այգին վերածվել էր մանուկների համար ժամանցի բացառիկ հարթակի, որտեղ յուրաքանչյուրը գտնում էր իրեն հարմար ու հաճելի զբաղմունք:
Ծաղկազարդ մանկական փառատոնն իրականություն դարձավ, եւ բազմաթիվ գեղեցիկ պահեր պարգեւեց մանուկներին ու պատանիներին՝ համեմված հայ մշակույթով եւ հոգեւոր արժեքներով: Շատ փոքրիկներ խոստովանում էին, որ անհամբեր սպասել են փառատոնին, եւ նշում, որ սկսում են պատրաստվել հաջորդ տարվան: Կրթօջախների տնօրեններն ու ուսուցչուհիներն էլ ընդգծեցին ձեռնարկի կարեւորությունը, եւ դրական ազդեցությունը երեխաների կյանքում:
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ծաղկազարդ երկրորդ մանկական փառատոնին մասնակցելու պատրաստակամություն հայտնած եւ ծրագրում ներգրավված դպրոցներին, երաժշտական եւ պարային խմբերին, այդ թվում՝ «Արարատ» ազգագրական պարի համույթին, ազգագրական երգերի մասնագետ Հասմիկ Հարությունյանին, ԱՄՆ Արեւմտյան թեմի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա եւ Հայ Քույրերի Վարժարան կրթօջախներին, «Սոնատա» երաժշտական դպրոցին, Համազգայինի «Նայիրյան» երգչախմբին, եւ երաժիշտ Լիանա Մարտիրոսյանի սաներին, ում ելույթները չկայացան եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Երկրորդ ամենամյա Ծաղկազարդ Մանկական Փառատոնն իրականացավ համայնքի համատեղ ջանքերով, այդ թվում՝ կազմակերպիչ հանձնախմբի, հովանավորների եւ աջակիցների, կրթօջախների ղեկավարների եւ ուսուցիչների, ծնողների եւ մանուկների:
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել փառատոնի հովանավորներին՝ ի դեմս գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի, «Ուլիկ» մանկական նախագծի, անշարժ գույքի գործակալ Նելլի Ղուկասյանի, «Գլենդել Սմայլս» ատամնաբուժարանի եւ բժշկուհի Քրիսթին Դերոնյանի, Առնո Մեհրաբի իրավաբանական գրասենյակին։ Հատուկ շնորհակալություն՝ Սարկավագ Հովհաննես Գումրոյանին եւ Արփի Ամիրյանին՝ փառատոնի նախապատրաստական աշխատանքներում հսկայական ներդրման համար, եւ փառատոնի կայացման գործում մեր ընկերներին՝ Անուշ Գագուային, Վարդգես Բարսեղյանին, Դի Ջել Լյումելիին, Էնթընի Մատարազոյին, Արթուր Թորոսյանին, Արմինե Սարգսյանին, Նարինե Շաքրամանյանին, Թագուհի Արզումանյանին, Նունե Առաքելյանին, Օֆելյա Ծատուրյանին, Լիլիթ Բեքարյանին, Անի Նազարեթյանին, եւ ՄաքՊրոԷլեկտրիկ, Մարտին եւ Մայք Փրոփըրթիզ ընկերություններին, Բռավո կրթական կենտնոնին, Հայ Միայնակ Ծնող միությանը, Էլ էյ Գլոբալ Փրինթինգին: